Ուռուցքաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը: Հիվանդությանը բնորոշ է աշվային հանգույցներում Շտերնբերգի-Բերեզովսկու-Ռիդի բջիջների առկայությունը, հենց այդ երեք գիտնականներն են ուսումնասիրել Հոջկինի հիվանդությունը: Սովորաբար հիվանդությունը դրսևորվում է դեռահասների մոտ, սակայն հանդիպում է նաև 20 և 50 տարեկան հասակի անձանց շրջանում: Հոջկինի հիվանդության ախտանիշներն են` ստոծանուց վերև ավշային հանգույցների մեծացումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 39oC, փայծաղի մեծացումը: Առաջին ախտանիշների դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի:
Տարբերում են լիմֆոգրանուլեմատոզի 5 տեսակ.
- հանգուցային սկլերոզ (ավելի քան 75% դեպքերում),
- լիմֆոգրանուլեմատոզ, որն ուղեկցվում է լիմֆոիդային հյուծվածությամբ,
- լիմֆոցիտների թվի ավելացմամբ հիվանդություն,
- խառը-բջջային,
- հանգուցային` լիմֆոցիտների առավելությամբ:
Մինչ այժմ հայտնի չեն Հոջկինի հիվանդության պատճառները: Անցյալ դարի բժիշկները կարծում էին, որ լիմֆոգրանուլեմատոզը հիմնականում տուբերկուլոզի դրսևորումն է: Նրանք առաջ էին քաշում ժառանգական և վիրուսային տեսակետներ, սակայն, եթե հիվանդությանը, համաձայն միջազգային դասակարգման, տրվի սահմանում, ապա այն կդասվի չարորակ լիմֆոմային: Վիրուսի տեսակետը ժխտվում է, քանի որ շատ գիտնականների կարծիքով ավշային համակարգում վիրուսի առկայությունը ոչ մի կերպ կապված չէ դրա ազդեցությամբ հիվանդության առաջացման հետ: Այս հիմնավորվածությամբ էլ բժիշկները կարծում են, որ խախտվում են T-լիմֆոցիտների գործառույթները, որոնք ազդում են բջջային իմունիտետի իջեցման վրա:
Ախտանիշները
Հոջկինի հիվանդության դրսևորման հիմնական ախտանիշը ավշային հանգույցների չափերի վիզուալ մեծացումն է, որոնք տեղակայված են պարանոցի, թևատակերի և աճուկային հատվածներում: Գեղձերի մեծացումն անցավ է ընթանում, սակայն չարժե սպասել, որ դրանք կփոքրանան: Առաջին հերթին, վնասվում է կրծքավանդակի ավշային հյուսվածքը և այն ճնշում է թոքերի ու բրոնխների վրա: Եվ, որպես հետևանք, շնչառության հետ կապված դժվարություններ, նաև հազ է սկսվում: Հիվանդի մոտ անընդմեջ առատ քրտնարտադրություն, քաշի կտրուկ նվազում է նկատվում, մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Այս ախտընթացն ուղեկցվում է տկարությամբ, վիճակի ընդհանուր վատացմամբ, մաշկային ծածկույթների գունատությամբ: Հիվանդությունը մարդու օրգանիզմում կարող է սաստկանալ նաև առանց ախտանիշների: Հոջկինի թաքնված հիվանդությունն առավել վտանգավոր է, քանի որ վաղ փուլերում գործնականում հնարավոր չէ կանգնեցնել հիվանդության զարգացումը:
Հետևանքները
Ինչպես մյուս հիվանդությունների, այնպես էլ լիմֆոգրանուլեմատոզի դեպքում, ձգձգված և ոչ ճիշտ բուժումը կարող է լուրջ բարդություններ հրահրել, երբեմն այն վտանգավոր կյանքի համար: Սակայն նման ծանր հետևանքներ կարող են սկսվել միայն բուժմանն իմիջիայլոց վերաբերվելու պարագայում:
Վաղ փուլերում հիվանդությունը դրսևորվում է արգանդում, հետանցքում, միզուկում բուշտերի, նաև այլ տեղերում խոցերի տեսքով: Ուշացած փուլերում այդ բարդությունները հանգեցնում են միզուկի նեղացման, աղիքների անանցելիության և այլն, որոնց հեռացման համար պահանջվում է վիրահատական միջամտություն: Դրա համար ծայրահեղ անհրաժեշտ է հիվանդության վաղ փուլերում ժամանակին բուժումը:
Բուժման միջոցներն ու հավանական բարդությունները
Չնայած լիմֆոգրանուլեմատոզի տեսակներին և զարգացման փուլերին, դրա հմնական նպատակը հիվանդության վաղ փուլերում բուժումն է: Այս փուլում բուժումն անցկացվում է քիմիա- և ճառագայթային թերապիայի մեթոդով: Ճառագայթվում են ավշային հանգույցների որոշակի խմբեր: Առավել ուշ փուլերում անցկացվում է քիմիաթերապիա, որի բուժումը 6-8 կուրս է: Եթե նման բուժումը դրական արդյունք չի տալիս, ապա հարկ է կիրառել ավելի արդյունավետ մեթոդ. բարձրչափաքանակով քիմիաթերապիա` գլխուղեղի աուտոլոգիկ փոխպատվաստմամբ:
Սովորաբար բուժումը ստացիոնար է: Եթե պացիենտի մոտ դեղերը տանելի են, ապա բուժումը շարունակվում է ամբուլատոր պայմաններում: Բժիշկը կարող է նշանակել նաև բուսաբուժություն (տարբեր թուրմերի և խոտերի կիրառում` թերապևտիկ նպատակներով):
Բուժումից հետո կայուն իմունիտետը թույլ չի տալիս Հոջկինի հիվանդությանը կրկնվել:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն